Կառուցվածքների
սեյսմակայունության
կենտրոնի խնդիրները
1.
Շենքերի և կառուցվածքների սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՍՊԱԾ-ի
կողմից հաստատագրված ռազմավարության և քաղաքականության իրականացում
(Հայաստանի տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին
Պետական համալիր ծրագրերի իրականացում)
2. Հայաստանի քաղաքների և բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատում,
քարտեզների ստեղծում
3. Սպասվող ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր էպիկենտրոնային
գոտում շենքերի և կառույցների ավերվածությունների արագ կանխագուշակում
4. Հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների (ԱԷԿ,
քիմիական արդյունաբերություն, ջրամբարներ, պատվարներ, կենսաապահովման
գծեր (էլեկտրահաղորդագծեր, գազամուղներ, ճանապարհներ, ջրմուղկոյուղի,
կապի համակարգեր և այլն) խոցելիության գնահատում
5. Գոյություն ունեցող շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության
բարձրացման մեթոդների մշակում, փորձարկում և իրականացում
6.Շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության բարձրացման նպատակով
փորձարարական մոդելների մշակում, կառուցում և փորձարարական հետազոտությունների
իրականացում
7. Շենքերում եւ կառուցվածքներում ուժեղ շարժումների սեյսմաչափիչ
կայանների ստեղծում և մոնիտորինգի իրականացում
8. Գրունտների ուժեղ շարժումների հետազոտություններ
9. Վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում և կիրառում